ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ներիր, Միկի

Ներիր, Միկի
21.05.2019 | 23:10

Եվրոպա լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը մայիսի 29-ին կայանալու է Բաքվում: Նախկինում մի քանի անգամ արդեն ադրբեջանական թիմերի հետ արտագնա խաղերը բաց թողած Հենրիխ Մխիթարյանը ստիպված է բաց թողնել նաև եզրափակիչը: «Արսենալի» երկրպագուներին այս փաստը շատ է տխրեցրել ու բարկացրել: Նրանցից շատերը գրառումներ են կատարել սոցիալական ցանցերում՝ հույս հայտնելով, որ «զինագործները» կհաղթեն հանուն Մխիթարյանի:


«Սա այնքան ամոթալի է ՈւԵՖԱ-ի կողմից, բացարձակ ծիծաղելի… Ներիր Միկի, տղաներ հաղթեք նրա համար»: «ՈւԵՖԱ-ն խայտառակվեց: Ես իսկապես անգամ չեմ ցանկանում նայել այս եզրափակիչը: Բայց իմ սերն «Արսենալի» նկատմամբ շատ ավելի մեծ է, քան ատելությունս ՈւԵՖԱ-ի նկատմամբ: Նրանք կարող են անել ինչ ուզում են: Հուսով եմ՝ մենք կհաղթենք եզրափակիչը քեզ համար»:

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ